ԱՄՆ-ը մերժել է Իրանի հարստացված ուրանը Ռուսաստան փոխանցելու Ռուսաստանի առաջարկը, ընդ որում, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է վերադառնալ այդ նախաձեռնության քննարկմանը՝ India Today-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Պուտինի առաջարկը, ինչին համաձայն էր Իրանը, բավականին լավ լուծում կարող էր լինել»,- հավելել է Պեսկովը։               
 

Աննա Հակոբյանը լքում է կործանվող նավը

Աննա Հակոբյանը լքում է կործանվող նավը
27.02.2026 | 18:54

Ողջ համացանցը շոկի մեջ է։ Ընտրություններից ընդամենը երեք ամիս առաջ Աննա Հակոբյանը լքում է վարչապետ ամուսնուն, ում այնքան էր սիրում, որ երեսուն տարվա արտաամուսնական գարուն նվիրեց` սիրելիին պարգևելով չորս երեխա։ Վերլուծաբաններից շատերը դա գնահատում են, որպես ընտրություններից առաջ հատուկ պատվերով գրված սցենար, որը միտում ունի աննախադեպ վարկանիշ ապահովելու վարչապետի համար։

Իսկ ես իմ փոքրաթիվ համախոհների համոզումով եղած փաստը դիտում եմ հենց այնպես` ինչպես որ այն կա.

Աննա Հակոբյանը պարզապես ճիշտ ժամանակին և ճիշտ տեղում լքում է խորտակվող տապանը։ նիկոլ փաշինյանն այլևս ժողովրդի սիրելին չէ։ Նա իր ազգակործան քաղաքականությամբ ամբողջությսմբ վարկաբեկել է, թե երկրի բարձրադիր պաշտոնը և թե Համրապետության, ազգի ու ժողովրդի բարի համբավն ու անունը։ Հայը աշխարհում դարձել է անարժանապատիվ էթնիկ միավոր, որը այս էլ քանի տարի Թուրքիայի և Ադրբեջանի բարձր հովանու ներքո իր գոյության իմաստը փնտրում է պարտության կղկղանքի մեջ, այնտեղ, որտեղ որդեր են վխտում, որոնց տեսլականը կյանքն է, նույնիսկ, կղկղանքի մեջ։ Կարևորը երկրի անվտանգության և վարչապետի պաշտոնի անվտանգության ապահովումն է, թեկուզ և ամեն գնուվ։

Մնացածը ունայնություն է, ոչինչ և ոչինչի հաղթանակ։

Ինքը թքած ունի մնացածի վրա, քանզի պարտությունն իսկ իր համար հաղթանակ է...

Մնացածի արժեքը, իհարկե, ինքը չի գնահատում, բայց դա հո չի նշանակում, որ Աննա Հակոբյանը չի գիտակցում։ Ախր, ո՞վ կուզենա իր կողքին նման կողակից ունենալ։

Որքան հիշում ենք, ժամանակին մեկը եղել է` Ռումինիայում, ով մահվան պատի տակ կիսեց ամուսնու դառը ճակատագիրը...

Եվ ինչու՞ պիտի Աննա Հակոբյանը ցանկանա արժանանանալու նման ճակատագրի։

Առողջ բանականությունը թելադրում է լքել կործանվող նավը։Այսօր դա հնարավոր է, իսկ վաղը կարող է միանգամայն ուշ լինել։

Լևոն ՋԱՎԱԽՅԱՆ

Հ.Գ.

Ոնց որ իր ընտանիքն է` էնպես էլ երկիրը։

27.02.2026թ.

Դիտվել է՝ 2087

Մեկնաբանություններ